Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Գալուստաշվիլին ազատազրկման է դատապարտել եվրոպամետ բողոքի ցույցերի 11 մասնակիցների, որոնց մեղադրում էին «խմբային բռնության» մեջ։ Նրանց թվում են դերասան Անդրո Չիչինաձեն և կատակերգու Օնիս Ցխադաձեն։ Ինչպես մյուս ութ ցուցարարների դեպքում՝ նրանց մեղադրանքները վերաորակավորվել են․ բոլորը մեղավոր են ճանաչվել Վրաստանի քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածով՝ «Հասարակական կարգը խախտող խմբային գործողությունների կազմակերպում կամ …

