Վարդան Ղարպետյանն ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետ. հայտնում է Asbarez-ը: Քաղաքապետի պաշտոնին հավակնում էին նաև քաղաքային խորհրդի հայազգի անդամներ՝ Արդի Քասախյանն ու Րաֆֆի Մանուկյանը: Վարդան Ղարպետյան 2015թ. ապրիլին է ընտրվել Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ, իսկ նախքան այս քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր Փոլա Դիվայնը:

