«Ճշմարտանման է, որ կային դրդողներ». քաղտեխնոլոգը՝ «Ծառուկյան» դաշինքի «մանդատների պատմության մեջ» իշխանության մատը խառը լինելու մասին

Լուրեր

12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
Բոլորը

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ հավանական է՝ մանդատից հրաժարվելու դիմումները հետ վերցրած «Ծառուկյան» դաշինքի 8 պատգամավորները մանդատ ստանալուց հետո լքեն  խմբակցությունը ու հանդես գան որպես անկախ պատգամավորներ:

Վիգեն Հակոբյանը, սակայն, չի բացառել այն, որ մի մասը  գուցե կարողանա լեզու գտնել Գագիկ Ծառուկյանի հետ. «Նման սցենար ես չեմ բացառում»:

Իսկ հնչած դիտարկմանը, թե իշխանության մատը գուցե խառն էր այս գործընթացում, քաղտեխնոլոգը նշել է. «Ճշմարտանման է, որ կային դրդողներ: Ընտրություններից առաջ ենթադրվում էր, որ իշխանությունը պետք է շահագրգիռ լինի այնպիսի ընդդիմության, որ ներկայացված կլինի խորհրդարանում, բայց մեծ խմբակցություն չի ունենա: Հիմա «Ծառուկյան» դաշինքի դեպքում փոքր-ինչ «պերեբոր» ստացվեց»:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն մայիսի 2-ին հրապարակել էր  «Ծառուկյան» դաշինքի 23 պատգամավորների ինքնաբացարկի դիմումները: Հաջորդ օրը դաշինքի 12 պատգամավոր դիմել էր ԿՀԸ՝ դիմումները հետ վերցնելու պահանջով, որոնցից 8-ի դիմումը բավարարվել էր: