ԱՄՆ-ն միջմայրցամաքային հրթիռի ևս մեկ փորձարկում է իրականացրել
Քաղաքականություն
03.05.2017 | 20:29ԱՄՆ-ն մեկ շաբաթվա ընթացքում 2-րդ անգամ Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել. հաղորդում է Корреспондент-ը:
Նախորդ փորձարկումն իրականացվել ապրիլի 26-ին: Այն արձակվել էր Կալիֆոռնիա նահանգի Վանդենբերգ ավիաբազայից և միջուկային լիցք չի կրել:
Հաղորդվում է, հրթիռի արձակումը պայմանավորված չէ Հյուսիսային Կորեայի հետ լարված հարաբերություններով: