Նավթի համաշխարհային գները նվազում են․ այդ են վկայում սակարկությունների տվյալները․հաղորդում է Gazeta-ն: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթև նավթի հունիսյան ֆյուչերսները նվազել են 0.92 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 48.21 դոլարի: Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.79 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 51.24 դոլարի:

