«Ոստիկանությունը իշխանությունների շահերը պետք է պաշտպանի, թե՝ չէ». նախկին ոստիկանապետ, ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի նախկին ոստիկանապետ, այժմ Արարատից ՀՀԿ պատգամավոր ընտրված Ալիկ Սարգսյանը factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում ոստիկանության աշխատանքին, հատկապես փաստին, որ ոստիկանությունը չկարողացավ գեթ մեկ ընտրակաշառք բաժանողի հայտնաբերել, նաև՝ բռնություն կիրառեց Զարուհի Փոստանջյանի ու նրա դստեր հանդեպ, ասում է, թե չի տեսնում, որ ոստիկանությունը ոչ համարժեք ինչ-որ քայլեր է ձեռնարկել:

«Հնարավորության դեպքում չեղա՞վ ընտրակաշառքների դեմ պայքար, ես էդպես չեմ մտածում: Իսկ ինչ վերաբերում է քննարկվող` Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպին, ամեն դեպքում հարիր էլ չէր Զարուհի Փոստանջյանին, որպես քաղաքապետի թեկնածու, հայտնվել հենց էն կիզակետում, որը հենց կոնկրետ ՀՀԿ շտաբն է: Նա էլ իր իրավունքները, կարծես թե, «չարաշահել» է: Ես դա չեմ բնութագրում որպես բռնություն: Ես չգիտեմ ինչ պահ է եղել էդտեղ»,- ասում է նախկին ոստիկանապետը՝ հավելելով . «Չեմ ուզում գնահատական տալ, դրանք իրավաչափ էին, թե՝ ոչ, կարծում եմ, ժողովուրդը դա կգնահատի, համապատասխան մարմիններն էլ թող հետաքննություն կատարեն, պարզեն»:

Դիտարկմանը, թե տպավորություն է, որ ոստիկանությանը հրահանգ է եղել՝ չնկատել ընտրակաշառք բաժանողներին, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չի համաձայնում՝ հայտարարելով, որ հենց իր պաշտոնավարման ժամանակ էլ երբևէ նման հրահանգ չի եղել. «Ոստիկանությունը միշտ էլ ծառայում է առաջինը օրենքին, ինչու չէ, նույն ոստիկանությունը իշխանությունների շահերը պետք է պաշտպանի»:

2009 թ.-ին ՀՀ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանությունից հետո այն ժամանակ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարեց, թե անպայման բացահայտելու է սպանությունը, սակայն այդպես էլ չբացահայտեց:

«Դա իմ ոստիկանությունում աշխատած տարիների ամենա ոչ պատվաբեր էջերից մեկն է, այն, որ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի դեպքը չի բացահայտվել: Ամեն դեպքում, ես իմ կարծիքն ասեմ. Գևորգ Մհերյանի սպանությունը որևէ կերպ չի առնչվում նրա ոստիկանական գործունեության հետ»,- հավաստիացնում է Սարգսյանը:

Դիտարկմանը, թե իր աշխատանքը այնքան էլ չգնահատվեց ոստիկանապետի պաշտոնում, միգուցե պատճառն այն էր, որ ինքը PR ակցիաներ չէր անում, չէր բացականչում՝ ես Ալիկն եմ Սարգսյան, նախկին ոստիկանապետը կրկին չի համաձայնում: « Ցավում եմ, որ Ձեր մոտ այնպիսի տպավորություն է, որ իմ աշխատանքը չի գնահատվել: Երկրի քաղաքական ղեկավարությունը իմ գնահատականը տվել է: Չեմ կարծում, թե հատուկ տեսակետ է կամ մոտեցում է PR ակցիաներով ինչ-որ բան ցույց տալը: Էնպես չի որ իմ ժամանակ ինչ-որ ակցիաներ չեն եղել»:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո Արարատի ՀՀԿ կառույցի ղեկավար դարձած Ալիկ Սարգսյանը նաև վստահեցնում է, թե չի գործուղվել մարզ՝ Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը թուլացնելու. «Երբևէ մտքովս էլ չի անցել Հովիկ Աբրահամյանի դեմ պայքարի գործին լծվելու»:

Ալիկ Սարգսյանի խոսքերով՝ Արտաշատի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն դեռ հայտնի չէ: Նշենք, որ քաղաքապետի ընտրություններին պատրաստվում է մասնակցել Հովիկ Աբրահամյանի ազգական և փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, նաև շրջանառվում է ՀՀԿ-ի թեկնածու Հովհաննես Ղազարյանի` Գազի Հովոյի հնարավոր անունը:

Մանրամասները դիտեք factor.am-ի հետ ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանի հարցազրույցում:

 

Մարինե Խառատյան