«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը խստացրել է վերաբերմունքը հայ աստղերի՝ երգիչ-երգչուհիների նկատմամբ: Պարզվում է՝ դեսպանատունը մերժել է ազգագրական երգիչ Աղասի Իսպիրյանի վիզայի հայտը, և առնվազն հինգ տարի երգիչը չի կարող մեկնել այդ երկիր: Մինչդեռ նա 2008-2015թթ. ազատ ելումուտ է արել ԱՄՆ: Դեսպանատան հիմնավորումը եղել է այն, որ երգիչը երկիր է այցելում, բիզնես անում, սակայն հարկեր չի վճարում: …

