ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ «Երբ ես ընտրվեցի միության նախագահ, Ամիրխանյանը ցավակցեց ինձ, չշնորհավորեց»․ Արամ Սաթյան

Լուրեր

26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
Բոլորը

«Այն, ինչ այսօր հնչում է մայրաքաղաքի  փողոցներում, ոչ մի կապ չունի Հին Երևանի հետ։ Ամենուրեք հնչում է արտասահմանյան երաժշտություն, այնինչ ես այն կարծիքին եմ, որ գոնե 25 տոկոսով  պետք է հնչեն հայ կոմպոզիտորների գործեր։ Երևանը գոնե երաժշտականորեն պետք է պահպանի իր ավանդույթները»,- նշում է Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը՝ Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում։  

Նա նաև նկատում է,  որ  հայ կոմպոզիտորների գործերը հանրահռչակելու համար անհրաժեշտ է կատարել ներդրումներ և ստեղծել կապեր: «Այսօր մենք քիչ ջանքեր ենք գործադրում, որպեսզի  հայ երաժշտությունը հնչի դրսում»,- շեշտում է նա։

Կոմպոզիտորն անդրադարձել է Դիլիջանի ստեղծագործական տան ճակատագրին՝ տեղեկացնելով, որ այնտեղ տարվել են վերանորոգման աշխատանքներ, որոնց, սակայն, պետությունը մասնակցություն  չունի․ դրանք կատարվել են մասնավոր ներդրումներ հաշվին: «Կցանկանայի, որ պետությունն օժանդակեր դահլիճի, ճաշարանի  վերականգնմանը»,-ասում է նա՝ հավելելով, որ ստեղծագործական այդ տունը հուշարձան է, և եթե այն գտնվեր, օրինակ,  որևէ եվրոպական երկրում, արդեն թանգարանի վերածված կլիներ։

Արամ Սաթյանը խոսում է նաև Կոմպոզիտորների միության ներսում տիրող մթնոլորտի մասին, անդրադառնում իր և միության նախկին նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հարաբերություններին: «Երբ ես ընտրվեցի միության նախագահ, Ռոբերտ Ամիրխանյանը մոտեցավ ինձ, ձեռքը մեկնեց ու ցավակցեց, չշնորհավորեց․․․»,- պատմում է նա։ Դրանից հետո, կոմպոզիտորի խոսքով, հարաբերություններ հաստատելու նպատակով ինքը երկու անգամ մոտեցել է Ամիրխանյանին: «Փորձերս, սակայն, արդյունք չտվեցին․ նա իր նախկին կեցվածքի մեջ էր»,- անկեղծանում է մեր զրուցակիցը։

Ի դեպ, Ա․Սաթյանը դեռևս 2011-ից բանակցում է, որպեսզի բեմադրվի Հոֆմանի «Գաճաճ Ցախես» ստեղծագործության հիման վրա օպերա: «Աշխատանքը, սակայն, չեմ ավարտում․․․ Մինիմալ ֆինանսներ են պետք, պետք է պատվեր լինի․․․ Որևէ մեկին պե՞տք է արդյոք այդ օպերան»,- տարակուսում է կոմպոզիտորը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։

Աննա Բաբաջանյան