Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամ, ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը դատավորին մեղադրեց կարգը խախտելու մեջ: «Կարգը դուք եք խախտում», – հայտարարեց Պավել Մանուկյանը՝ դիմելով նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին, երբ վերջինը հորդորում էր փաստաբան Լուսինե Սահակյանին կարգ չխախտել և հերթականությամբ սկսել դատաքննությունը: «Պարոն դատավոր, …

