«Սասնա ծռերի» գործով նիստից առաջ արտառոց միջադեպ է տեղի ունեցել
Հասարակություն
12.07.2017 | 14:35Սասնա ծռեր խմբի 14 անդամի գործով նիստից առաջ արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Քաղաքացիներից մի քանիսի մոտից կարգադրիչներն ասեղներ են հայտնաբերել եւ արձանագրություն կազմել:
Դատարանի շենք արգելված իր բերելու համար ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխվել քաղաքացի Անահիտ Մուրադյանը և Լաուրա Զաքարյանը, ում մոտ ևս նման ասեղ է հայտնաբերվել:
Դատական կարգադրիչների կազմած արձանագրությունը փոխանցվել է ոստիկանությանը:
Լուսանկարը՝ Armtimes.com-ի