«Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանը դատարան տեղափոխվելիս վնասել է գլուխը: Armtimes.com-ի փոխանցմամբ՝ այս մասին քիչ առաջ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սույն գործով արտագնա դատական նիստի ժամանակ հայտարարել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Նա ասել է, որ ուղեկցող գումարտակից արձանագրություն է ստացվել, համաձայն որի՝ դատարան տեղափոխելիս Սերգեյ Կյուրեղյանի գլուխը պատահաբար դիպել …

