ՀՀ մշակույթի նախարարության, «Արվեստը հանուն աշխարհի» կազմակերպության, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան, «Արվեստ Հայաստան հիմնադրամի» աջակցությամբ և համագործակցությամբ, Արվեստների հայկական խորհուրդը՝ 2017 թվականի հուլիսից դեկտեմբերը Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կիրականացնի «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեն: «Ստանդարտը» շեշտում է Հայաստանի պատմամշակութային հարուստ միջավայրը: «Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալեն շրջիկ ցուցահանդես է, ինչի շնորհիվ ներգրավում է ավելի լայն և բազմազան հասարակական շերտերի՝ …

