Վարչապետն ու ԱՄԷ-ի ԱԳ նախարարը քննարկել են հայ-էմիրաթական համագործակցության զարգացման հեռանկարները

Լուրեր

12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
Բոլորը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ Բին Զայեդ Բին Սուլթան ալ Նահայանի գլխավորած պատվիրակությանը: 

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Վարչապետի խոսքով՝ հայ-էմիրաթական հարաբերությունները Հայաստանի և արաբական երկրների միջև փոխգործակցության լավագույն օրինակներից են, և ՀՀ-ԱՄԷ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում տնտեսական ու ներդրումային գործակցության ընդլայնման համար: 

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ վերջին շրջանում երկկողմ կապերը զարգացման ավելի գործնական փուլ են թևակոխել՝ կարևորելով  2017 թ. մարտին Աբու Դաբիում կայացած ներդրումային համաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները, ՀՀ կառավարության կողմից ԱՄԷ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի պահանջի վերացումը, ինչի արդյունքում ԱՄԷ-ից զբոսաշրջիկների թվի էական աճ է արձանագրվել: 

Նշելով, որ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացնում Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման և օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ՝ ՀՀ վարչապետն առաջարկել է դիտարկել տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի հնարավորությունները: Համագործակցության զարգացման համատեքստում Կարեն Կարապետյանը ողջունել է «Dubai Expo-2020» ցուցահանդեսի անցկացումը, որին մասնակցելու է նաև Հայաստանը:  

ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը նշել է, որ Էմիրությունները կարևորում են Հայաստանի հետ հաջող համագործակցության շարունակական զարգացումը և շնորհակալություն հայտնել ԱՄԷ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի պահանջի վերացման համար: Նրա խոսքով՝ վերջին շրջանում զբոսաշրջության ոլորտում արձանագրված զգալի աճն ավելացնելու մեծ ներուժ ու հնարավորություններ կան, և պետք է հետևողական աշխատել այդ ուղղությամբ: Շեյխ Աբդալլահ Բին Զայեդ Բին Սուլթան ալ Նահայանը հեռանկարային է համարել նաև գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը:  

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխգործակցության զարգացմանն ու սերտացմանը վերաբերող հարցեր: