Ոստիկանները չկատարեցին իրենց գործառույթը. Իրավապաշտպանը` «Սասնա ծռերի»-ի աջակիցների երթին ոստիկանության բացակայության մասին

Լուրեր

12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
Բոլորը

ՀՀ ոստիկանության պարտավորությունն է ապահովել հավաքների անվտանգությունը, սակայն ֆորմալ առումով ոստիկանները չկատարեցին իրենց գործառույթը:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում «Սասնա ծռեր» խմբի աջակիցների կազմակերպած հավաք-երթին, որն ընթացավ առանց ոստիկանության ներկայացուցիչների:

Հիշեցնենք, որ երեկ լրացավ ՊՊԾ գնդի գրավման մեկ տարին, որի կապակցությամբ խմբի աջակիցները անցկացրեցին հավաք-երթ: Երթի մասնակիցների անվտանգությունը, սակայն, չապահովվեց ոստիկանության աշխատակիցների կողմից:

«Գուցե այդպես փորձեցին զերծ մնալ երթի մասնակիցների և ոստիկանների միջև հնարավոր ընդհարումներից, որովհետև ուղիղ մեկ տարի առաջ այդ օրն էին տեղի ունեցել ՊՊԾ գնդի իրադարձությունները, ոստիկաններ էին մահացել»,- կարծիք հայտնեց Արթուր Սաքունցը: Այնուամենայնիվ, իրավապաշտպանն արձանագրեց՝ մոտ 500 հոգուց բաղկացած երթն անցավ առանց ընդհարումների և խաղաղ:

Ի դեպ, հարցի առնչությամբ Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև ՀՀ ոստիկանությունից, սակայն կառույցի լրատվական ծառայությունից նախ ասացին՝ մի փոքր ուշ զանգահարենք, ապա ավելի ուշ մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել: Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան