Մոսկվայում սպանվել է հայ գործարար Վաչիկ Աբգարյանը: 57-ամյա գործարարը գլխավորում էր «Կապ-շին» շինարարական ընկերությունը. հաղորդում է life.ru-ն: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի Վերեյսկայա փողոցում: Գործարարի վրա կրակ են բացել սեփական գրասենյակի մոտ: Նշվում է, որ փամփուշտը դիպել է գործարարի կրծքավանդակին: Նրան շտապ հոսպիտալացրել են, սակայն բժիշկները տղամարդու մոտ կլինիկական մահ են արձանագրել:

