Էջմիածնում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք դարանակալել են և կրակ բացել ավտոմեքենայի ուղղությամբ. «Փաստինֆո»

Լուրեր

12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
Բոլորը

Էջմիածնում տեղի ունեցած երկու անձի սպանության գործով նախաքննությունը կիրականացվի Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան այդ մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:

ՔԿ-ից նաև տեղեկացանք, որ, նախնական վարկածով, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք դարանակալել են և ավտոմեքենայի մոտենալուն պես՝ սկսել կրակ արձակել:

Մշակվել են աշխատանքային վարկածներ, և այս պահին ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում: ՔԿ-ից նաև հայտնեցին, որ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սպանված Կարեն Դավթյանը, օրենքով գող Արմեն Կանևսկոյի ընկերն է: Նա առավել հայտնի է «Տուպիկի Կարեն» մականվամբ: 
Իսկ մյուս սպանվածը՝ ավտոմեքենայի վարորդը Լևոն Ավետիսյանն է:

Մեզ հայտնի է դարձել նաև, որ դեպքի վայրում աշխատել է երկու զենք:

Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի հարակից տարածքից հայտնաբերվել են 23 հատ 7.62 մմ տ/չ-ի պարկուճ, իսկ ավտոմեքենայի սրահի զննությամբ՝ վարորդի կողքի նստատեղի ներքևի հատվածից հայտնաբերվել է «Սայգա-ՄԿ 7.67-39մմ» գրառմամբ և Ն-07132847 համարի ինքնաձիգ և ինքնաձիգի 2 պահունակ, որոնց մեջ առկա է ընդհանուր 15 հատ 7.62 մմ տ/չ-ի փամփուշտ:

Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։