ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու տեղեկացրել Հայաստանում նկատված պտտահողմի մասին: «Այսօր Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում նկատվել է պտտահողմ, որն ուղեկցվել է ուժեղ կարկուտով»,- գրել է նա:

