Հունիսի 29-ին Factor.am-ը հրապարակել էր «Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների զավակները չեն ծառայել հայոց բանակում և ի՞նչ հիմքերով» վերնագրով տեսանյութ, որում ներկայացրել էինք տեղեկատվություն` շուրջ 5 տասնյակ գործող և նախկին պաշտոնյաների որդիների՝ պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ: Factor.am-ի հարցմանն ի պատասխան ՊՆ ուղարկած գրությունում մասնավորապես նշված էր, որ Վաչագան Սերգոյի Կարապետյանի զինվորական հաշվառման մասին տվյալներ չկան։ Տեսանյութի հրապարակումից հետո, …

