Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են Սիրիայի ապաէսկալացման գոտիները
Քաղաքականություն
15.09.2017 | 19:49Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ռեքս Թիլերսոնը քննարկել են Սիրիայի ապաէսկալացման գոտիների շուրջ երկու երկրների փոխգործակցության հեռանկարները, հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը, փոխանցում է tass.ru-ն:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են սիրիական հակամարտության լուծման շուրջ հետագա փոխգործակցության հեռանկարները՝ ապաէսկալացման գոտիների կայուն գործառման շեշտադրումով», – նշել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում: