«Երկիր ծիրանին» դիմել է դատարան ընդդեմ կառավարության և քաղաքապետարանի

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և խմբակցության անդամներ՝ Սոննա Աղեկյանն և Մարինա Խաչատրյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության՝ ՀՀ Վարչական դատարանին, ՀՀ Կառավարությանը, ՀՀ ֆինանսների նախարարությանն և Քաղաքապետարանին իբրև պատասխանող կողմ, 2017 թվականի սեպտեմբերի 15-ին ներկայացրել են հայց՝ ՀՀ Երևան քաղաքի ավագանու 16 հունիսի 2017թ. N 15-Ն որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով (Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի N 648-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշում) և ՀՀ Կառավարության 23 Հունիս 2017, 762 – Ա որոշումը անվավեր (ոչ իրավաչափ) ճանաչելու մասին, տեղեկացնում են «Երկիր ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունից:

Այն, ըստ աղբյուրի, Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեպքով ներկայացված հայց է, որի պահանջի բավարարումը կոռուպցիայի դեմ պայքարի երաշխիք է հանդիսանալու և հնարավորություն տալու վերականգնելու Երևան քաղաքին հասցված զգալի չափով գույքային վնասները:

«2017 թվականի հունիս ամսին Երևանի քաղաքապետի պաշտոնը բռնազավթած անձն ու ավագանին և ՀՀ Կառավարությունը կոռուպցիոն մեխանիզմի կիրառմամբ Երևան համայնքից օտարել են (նվիրաբերության միջոցով) շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար շուկայական արժողությամբ 163.2 հա հող, որը նվիրաբերվել է «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին՝ ջերմոցային տնտեսություն և բորբոսով պանրի գործարան կառուցելու համար:

«Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ները  2017 թվականի հունիսի 16-ին՝ Երևանի ավագանու արտահերթ նիստի օրը,  անմիջապես տեղեկանալով իրենց հետաքրքրող հողի օտարման ցանկում ընդգրկելու մասին և չսպասելով ավագնու 16 հունիսի 2017թ. N 15-Ն  որոշման ուժի մեջ մտնելու օրենքով սահմանված 10-օրյա ժամկետի լրանալուն՝ հենց նույնը օրը դիմել են Երևանի քաղաքապետարան խնդրանքով` այդ հողը նվիրաբերել իրենց:

Նույն օրը Տարոն Մարգարյանը  «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների    դիմումին ընթացք է տվել՝ դիմելով ՀՀ Կառավարությանը հավանություն տալ շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար շուկայական արժողությամբ 163.2 հա հողը նվիրաբերելու և ՀՀ Կառավարության 23 հունիս 2017, 762 – Ա ընդունված որոշմամբ բավարարվել է  «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների խնդրանքը և Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության  163.2 հա հողը նվիրաբերվել է «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ներին:

ՀՀ Կառավարության 23 հունիս 2017, 762 – Ա ընդունված որոշմամբ խախտվել են՝

«Իրավական ակտերի մասին»   ՀՀ օրենքի 92-րդ հոդվածը, որով սահմանված է, որ  «Սույն օրենքի համաձայն` իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտը պաշտոնատար անձանց կողմից կիրառելը համարվում է պաշտոնեական լիազորությունների սահմանի անցում և առաջացնում է օրենքով նախատեսված քրեական պատասխանատվություն» և «Իրավական ակտերի մասին»   ՀՀ օրենքի 46 րդ հոդվածը, որը սահմանում է՝

«1. Իրավական ակտերն ուժի մեջ կարող են մտնել միայն ընդունումից հետո, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում` նաև ընդունման պահից:

2. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում նախատեսված ժամկետներում:

3. Սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն (իրավական հետևանքներ չեն առաջացնում և իրավահարաբերությունների կարգավորման համար իրավական հիմք չեն)»», -ասված է կուսակցության հայտարարության մեջ: