ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունիսի 6-ին ընդունեց եգիպտահայ ազգային-հասարակական գործիչ դոկտ. Սուրեն Բայրամյանին և նրա տիկնոջը՝ Եգիպտոսի ռադիոյի հայկական ժամի պատասխանատու Սոնիա Բայրամյան-Ոսկերչյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց Սփյուռքում նրանց հայանպաստ գործունեությունը, լեզվի և ինքնության պահպանության հարցերը: Նախարարը ներկայացրեց առաջիկա ծրագրերը և սփյուռքահայ գործչին …

