Երևանում հուլիսի 27-ին շենքի 2-րդ հարկի պատշգամբից ընկած 2 տարեկան տղայի առողջական վիճակը գնահատվում է նորմալ, փոքրիկին արդեն տեղափոխել են նյարդավիրաբուժական բաժին: Այս մասին Factor.am-ին հայտնեց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: «Նյարդավիրաբուժական բաժնում երեխան գուցե 7-10 օր մնա, նրան երեկ ենք այնտեղ տեղափոխել»,- մեզ հետ զրույցում հայտնեց Աննա Չոբանյանը: Հիշեցնենք՝ …

