Իրաքյան Քրդստանում երեկ անցկացված անկախության հանրաքվեի մասնակիցների ավելի քան 93 տոկոսն աջակցել է տարածաշրջանի անկախացմանը։ Այդ է վկայում քվեների 282 հազար ձայների հաշվարկը (մոտ 9 տոկոս). ria.ru-ին է փոխանցել Քրդստանի հանրաքվեի Գերագույն անկախ հանձնաժողովը։ Անկախությանը դեմ է քվեարկել ընտրողների 6.71 տոկոսը։ Հանձնաժողովի նախագահը նշել է, որ արդյունքները կարող են փոխվել, քանի որ հաշվարկը շարունակվում է։ …

