«168 ժամ»-ը գրում է. «ԵՄ-ն թեժ և երկար քննարկումների արդյունքում Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համար վերջին որոշումներն է կայացրել: Օրեր առաջ Եվրոպական խորհուրդը քաղաքական երեք կարևոր որոշում է կայացրել, որոնք նշանակում են, որ ԵՄ-ն քաղաքականապես պատրաստ է համաձայնագրի ստորագրմանը: «168 Ժամի» տեղեկություններով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ճանապարհին Եվրամիության կողմից քաղաքական խոչընդոտներ չկան: …

