ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պարգևներ է հանձնել Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերի ՀՀ պատվիրակության մրցանակակիրներին և նրանց մարզիչներին: Լ. Մկրտչյանը ԿԳ նախարարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի ուսանող մարզիկների թիմին և նրանց մարզիչներին՝ցուցաբերած արդյունքի համար. «Ուսանողական սպորտի զարգացումը մեզ համար առաջնային նշանակություն ունի, այդ իմաստով միջազգային ուսանողական ստուգատեսում Ձեր ցուցաբերած արդյունքները շատ …

