Խորհրդարանում այսօր սկսվեց Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցի քննարկումը: Ելույթով հանդես եկավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` նկատելով, որ ստիպված է առողջությունը մի փոքր քայքայել: «Այն ժամանակներում, երբ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուն չէր և աշխատում էր Բաղրամյան 26-ում, հայտարարում էր, թե Հայաստանում ստեղծում է կազմակերպված պետություն, իսկ իրականում դա կազմակերպված արյունարբու պետություն էր: …

