Հայտնի են դարձել այն քաղաքները, որտեղ կայանալու են բասկետբոլի 2018 թ. Եվրոպայի տարբեր տարիքային առաջնությունները: Մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը տեղի կունենա այս տարվա հուլիսի 3-11-ը, Սան Մարինոյի Սերրավալլ քաղաքում: Մինչեւ 18 տարեկանների առաջնությունը կանցկացվի հուլիսի 22-29-ը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում: Իսկ մինչեւ 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը կկայանա Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հուլիսի 13-22-ը: …

