Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Աֆրին նահանգի Սերա շրջանում գտնվող անտիկ ժամանակաշրջանին պատկանող Նեբի-Հուրի ամրոցը: Ըստ քրդական «ANF» լրատվական գործակալության` այն հանդիսանում է Սիրիայի տարածքում ամենահին պատմական հուշարձաններից մեկը. տեղեկացնում է EH-ն: Ավելի վաղ Թուրքիայի զինուժը թիրախավորել էր Սիրիայի Այն-Դարայի հնագույն տաճարը, որը մեզ էր հասել երկաթի դարից։ Մանրամասներ չի հաղորդվում, թե ինչ վնաս է հասցվել …

