ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 10-ին, հյուրընկալել է ռուսաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, որոնք Հայաստանում են նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով. տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից ։
Զրույցի ընթացքում հանրապետության նախագահը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են հայ-ռուսական երկխոսության բազմաբնույթ օրակարգին, արցախյան հիմնախնդրին, նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ստորագրած առաջին փաստաթղթին, առաջին քայլերին ու ծրագրերին: