Ռուսաստանը Ադրբեջան է մատակարարել ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը. տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը: Նշվում է, որ նոր արտադրանքը ընդունվել է փորձագետների մասնակցությամբ ու կփոխանցվի համապատասխան զորամասերին: Իսկ նոր զենքի և ռազմական տեխնիկայի ուսուցումըանցկացվում է ռուս մասնագետների կողմից: