«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ժառանգություն» կուսակցության ղեկավար կազմում օրերս լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Կուսակցությունը նոր վարչություն է ձևավորել, որի նախագահ է ընտրվել Արմեն Մարտիրոսյանը: Կուսակցության փոխնախագահ է ընտրվել Սուսաննա Մուրադյանը, իսկ կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ քաղաքական խորհրդի պատասխանատու: «Ժամանակ»-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց՝ կուսակցության վարած քաղաքականությունը չի փոխվի. «Այն ծրագիրը, որ գոյություն ունի, …

