Նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը ծանոթացել է արտադրական ձեռնարկությունների ծրագրերին

Լուրեր

14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն այսօր այցելել է արտադրական ձեռնարկություններ՝ ծանոթանալու վերջիններիս ծրագրերին։

 Նախարարի պաշտոնակատարն այցելել է Հայաստանում մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Նաթֆուդ» ընկերության արտադրամաս։ Սուրեն Կարայանը շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին և արտադրամասի զարգացման հնարավորություններին։ Նախարարի պաշտոնակատարին  տեղեկացրել են, որ ընկերությունը մտադիր է այս տարի ընդլայնել իր բիզնես ծրագրերը։

«Նաթֆուդի» տնօրենների խորհրի նախագահ Հենրիկ Զախարյանը նշել է, որ  ընկերությունը զինված է գերմանական տեխնոլոգիայով, և որակի վերահսկում իրականացվում է արտադրական բոլոր գործընթացներում․ ընկերությունում ներդրված են որակի վերահսկման անհրաժեշտ համակարգերը։ Նշվել է նաև, որ  «Բիելլա» ապրանքանիշը ներկայացնող ընկերության արտադրանքի ծավալն աճել է 40.8%-ով։

Ընկերության արտահանման բաժնի ղեկավար Անի Թահմիզյանը տեղեկացրել է, որ արտադրանքի արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 4 անգամ, բացի այդ, արտահանման ուղղություններ են բացվել դեպի Միջին Ասիայի երկրներ։ Այդ երկրների թվում է նաև Ուզբեկստանը, որտեղ Հայաստանը առաջինն է մսամթերք արտահանել։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը այցելել է նաև «Ռուսալ Արմենալ» ընկերություն։ Փայլաթիթեղ արտադրող ընկերության ղեկավարության հետ քննարկվել են արտադրանքի արտահանման հետ կապված խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները, ինչպես նաև ընկերության զարգացման ծրագրերը։

Սուրեն Կարայանն այցելել է նաև կոշիկի արտադրությամբ զբաղվող «Փիրալյան» ՍՊԸ։

Roberto Piraloff ապրանքանիշը ներկայացնող ընկերության հիմնադիր Գևորգ Իորդանյանը նշել է, որ գործարանը համալրված է արտադրության այս ոլորտում ամենաժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք համապատասխանում են միջազգային ES ստանդարտներին:  Արտահանման հիմնական ուղղությունը Չեխիան է։

Նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի հետ քննարկվել են արտադրանքի ծավալների ավելացման հնարավարությունները, արտահանման ընդլայման հեռանկարները և առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ կանացի կոշիկի արտադրության կազմակերպումը։