Ս. թ. մարտի 1-ին, ժամը 11:00-ին, «Գրանդ հոթել Երևանի» Վիվալդի սրահում կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018-ի» վեբ կայքի՝ www.icaearmenia.org պաշտոնական բացմանը: Ասուլիսին կմասնակցեն «Շաուլա ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի համահիմնադիր Ալբերտո Կալիոստրոն և ցուցահանդեսի հայաստանյան համադրող Մարինա Հակոբյանը: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ցուցահանդեսի մասնակցության պայմանները, հայտերի ընդունման ժամկետները և այլ անհրաժեշտ տեղեկություններ: Ցուցանմուշների ընտրությունը կիրականացնի համապատասխան …

