2017 թվականի նոյեմբեր ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 1178 դիմում, որից 865-ը գրավոր, 313-ը բանավոր: Նշված դիմումներից 501-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 348 քաղաքացի դիմել է տեղեկատվական կենտրոն-ընդունարան: Ընդհանուր առմամբ նոյեմբեր ամսվա ընթացքում նախարարություն է այցելել 849 քաղաքացի: Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պրոթեզաօրթոպեդիկ պարագաների 214 (25%),պետական նպաստների 72 (8%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 52 (6%), կենսաթոշակի նշանակման և …

