Օղակաձև այգում, ՍԱՍ սուպերմարկետի ետնամասում ակտիվ շինարարություն է ընթանում։ Կառուցապատողը «Գրին Ֆլորա» ընկերությունն է։ Քաղաքացիները պնդում են, որ շինարարության արդյունքում ծառեր են հատվել, շինարարությունն էլ անօրինական է, մինչդեռ շինարարներն ու քաղաքապետարանը հակառակն են հավաստիացնում: Այգում կառուցվելիք ապակեպատ սրճարանն, ըստ նախագծի, շրջապատված կլինի ծառերով։ Շինարարության վայրում գտնվող քաղաքացին, ով ներկայացավ որպես կառուցապատող, բաց նկարահանվելուց խուսափեց, նշեց՝ …

