«Ժամանակ» թերթը գրում է. Հայաստանի նոր Սահմանադրությունը նախատեսում է, որ Հայաստանի սահմանների փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեով: Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ Արարատ Զուրաբյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեց, թե դա ինչ է ենթադրում, եւ ինչպես պետք է փոխվեն սահմանները: Քոչարյանն էլ պատասխանեց, որ ինքն իրավասու չէ մեկնաբանել Սահմանադրությունը: …

