Պաշտպանը հոգեբուժարանում հարկադիր պահված անձի իրավունքների խախտում է արձանագրել

Լուրեր

13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
Բոլորը

Ամիսներ առաջ քաղաքացին զանգահարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին և հայտնել, որ իրեն առանց որևէ հիմքի պահում են «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում այն պարագայում, երբ ինքը հրաժարվել է հոսպիտալացվելուց. տեղեկացնում է ՄԻ պաշտպանի գրասենյակը:

Անձի բանավոր հաղորդման հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասու ներկայացուցիչներն այցելել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, առանձնազրույց ունեցել տվյալ անձի, նրան բուժող բժշկի, ինչպես նաև նրա մոր հետ: Միաժամանակ ուսումնասիրվել են դիմումատուի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:

Հաշվի առնելով դիմումատուի վիճակի խոցելիությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկում սկսելու մասին որոշում: Արձանագրված բոլոր խնդիրների վերաբերյալ պահանջվել են պարզաբանումներ  ՀՀ առողջապահության նախարարությունից:

Քննարկման արդյունքում ի հայտ են եկել անձի իրավունքների ապահովման հետ կապված մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ իր կամքին հակառակ հոսպիտալացվելուց հետո չի ենթարկվել հոգեբուժական հանձնաժողովային զննության, հոգեբուժարանը չի ապահովել անձի բացօթյա զբոսանքի իրավունքը, ֆիզիկական զսպում կիրառելիս չի պահպանվել դրա կարգը, չի ապահովել անձի իրազեկված համաձայնության իրավունքը, ինչպես նաև պատշաճ չի  վարվել նրա հիվանդության պատմագիրը։

Արդյունքում, Պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին որոշում և ՀՀ առողջապահության  նախարարին առաջարկել է.

1) անձի իրավունքների խախտման կապակցությամբ անհապաղ իրականացնել ուսումնասիրություն՝ իրավասու անձանց պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով,

2) բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների խախտումների նման դեպքերը,

3) բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի առանց իր կամ օրինական ներկայացուցչի համաձայնության հոսպիտալացումը՝ առանց հոգեբուժական հանձնաժողովի կողմից պարտադիր հետազոտվելու,

4) պատշաճ վերահսկողություն իրականացնել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների մասին վերջիններիս իրազեկման, ինչպես նաև բժշկական փաստաթղթերի պատշաճ վարման գործընթացների նկատմամբ,

5) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների իրականացման ընթացակարգերը սահմանել օրենսդրական մակարդակում,

6) նախաձեռնել օրենքի փոփոխության նախագիծ, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի որոշ հրամաններ։