«Ժողովուրդ» թերթը գրում է․ Սերժ Սարգսյանի իշխանությունը հետևողականորեն նախապատրաստվում է ապրիլից լրատվամիջոցների առաջ փակել բոլոր դռները` այդպես Հայաստանում սահմանափակելով խոսքի և մամուլի ազատությունը: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրինագծում գործադիրի նիստերը դռնփակ անցկացնելու դրույթից հետո կառավարությունը, հանձին ՀՀ արդարադատության նախարարության, մեկ այլ նորամուծություն է հորինել: Հիմա էլ օրենսդրական հիմքեր են ստեղծվում, որպեսզի Երևանի քաղաքապետն ավագանու …

