ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շրջանակում կարևորագույն հարցը ռեյտինգային ընտրակարգի վերացումն է: «Կարևորագույն հարցը մնում է ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելը: Բայց մենք ընդհանրապես ռեյտինգից հրաժարվելու հարցը չէ, որ դնում ենք, ռեյտինգի կիրառումն անձնավորված դասական տրամաբանության մեջ իրականացնելու կողմնակից ենք»,- ասաց Ռուստամյանը՝ նկատելով, որ ԸՕ-ի փոփոխությունների հետ կապված հարցերի լայն …

