Եթե ՀՀԿ-ն փորձի պահպանել իր մոտեցումը, կհայտնվի մեկուսացման մեջ. Արմեն Ռուստամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
Բոլորը

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շրջանակում կարևորագույն հարցը ռեյտինգային ընտրակարգի վերացումն է:

«Կարևորագույն հարցը մնում է ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելը: Բայց մենք ընդհանրապես ռեյտինգից հրաժարվելու հարցը չէ, որ դնում ենք, ռեյտինգի կիրառումն անձնավորված դասական տրամաբանության մեջ իրականացնելու կողմնակից ենք»,- ասաց Ռուստամյանը՝ նկատելով, որ ԸՕ-ի փոփոխությունների հետ կապված հարցերի լայն սպեկտր կա, որը պետք է քննարկվի և իրենք պատրաստ են այդ քննարկումներին:

Լրագրողի հարցին՝ Հանրապետականը պաշտպանում էր ռեյտինգային ընտրակարգը, հիմա արդյո՞ք հետ կկանգնի, պատգամավորը նշեց. «Ես կարծում եմ, որ եթե այս հարցում Հանրապետականը փորձի պահպանել ռեյտինգային ընտրակարգը պահելու պահանջը, կհայտնվի մեկուսացման մեջ, և չեմ կարծում, որ դա նրանց համար նախընտրելի է»:

Ռուստամյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն ունի նաև առանձին առաջարկը. «Քանի որ ոստիկանությանը նախատեսվում է տալ հատուկ լիազորություններ, և պետք է ստեղծվի հատուկ ստորաբաժանում, որը պետք է ընտրական իրավունքը վերահսկի, առաջնահերթ է դառնում ոստիկանության ենթակայության հարցը փոխելը: Այսօր ոստիկանությունը անմիջապես ենթակա է վարչապետին: Վարչապետը, ով էլ լինի, քաղաքական ուժ է ներկայացնելու, և ոստիկանությունը չի կարող այս գործընթացում մեկի ենթակայության տակ լինել, ով ունի շահագրգռվածություն, ուստի պետք է սա փոխել, ոստիկանությունը հանել վարչապետի ենթակայությունից և դնել կառավարության ենթակայության տակ»:

Մանրամասները՝ տեսանյութում: