Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պաշտոնում ընտրվելու և նշանակվելու առթիվ. Հարգարժան պարոն վարչապետ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու առիթով: Բոլոր այն սկզբունքները, որոնք արտահայտել եք երկիրն արատավոր համակարգից ազատելու ուղղությամբ, միանշանակ հոգեհարազատ են մեզ, մեր ծրագրային դրույթներին և գործելակերպին: …

