Օգոստոսի 11-ին Սեւ ծովի ափին ավարտվեց Ուկրաինայի հայերի միության 7-րդ մանկապատանեկան ճամբարը: Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net– ը, փակման արարողության կապակցությամբ ճամբար այցելեցին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, ՈՒՀՄ փոխնախագահ Լեւոն Գուլյանը, ՈՒՀՄ պատմա-մշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը եւ Օդեսայի մարզում ՈՒՀՄ ներկայացուցիչ Արտեմ Քարաջյանը: Ճամբարի մասնակիցները կազմակերպեցին տոնական համերգ, որի ընթացքում երեխաները ներկայացրեցին հայկական ժողովրդական երգեր եւ պարեր հյուրերի համար: Ավելի վաղ ճամբարի մասնակիցների հետ հանդիպել էր նաև Ուկրաինայի …

