Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախարարություն էր հրավիրել կաթ վերամշակող խոշոր ընկերությունների եւ երեկ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա կազմակերպած` կաթ արտադրող ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին. տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարարը հայտնեց, որ ստեղծվելու է կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով, եւ հրավիրեց երկու կողմի մեկական ներկայացուցչի՝ մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։ Նախարար Արթուր Խաչատրյանը նաեւ …

