«Դոն Պիպոյի»՝ Արթուր Ասատրյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է․ պաշտպան

Լուրեր

12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
Բոլորը

 «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանին կալանքի տակ պահելու ժամկետն Առաջին ատյանի դատարանի  որոշմամբ ևս երկու ամսով երկարաձգվել է։

Այս մասին Factor.am-ին ասաց Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյան։

Պաշտպանը, սակայն այս որոշումը որակեց անօրինական․ «Այս անգամ բացարձակ ապօրինի կերպով երկարացրվեց, դատաքննության արդյուքները որևէ հիմք դատարանին չէին տալիս նման որոշում կայացնելու համար, քանի որ կալանավորման անհրաժեշտությունը որևէ կերպով չհիմնավորվեց։ Որևէ փաստ, կամ ապացույց քննիչը չէր ներկայացրել»,- ասաց Հակոբյանը։

Պաշտպանից նաև տեղեկացանք, որ նիստին Արթուր Ասատրյանը մասնակցել է, դրական ակնկալիքներ է ունեցել, սակայն դրանք ի չիք են դարձել․ «Մենք կալանքը երկարացնելու որոշման դեմ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան։ Զարմանաի է, որ այս նոր իրողության պայմաններում նման արդարադատություն կարող էր տեղի ունենալ։ Դատաքննությունն այնպիսի ընթացք ունեցավ, որ նման որոշում սպասելի չէր, բայց մեր դատավորները դեռևս հին մեթոդներով են գործում», -նշեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում խուզարկություն են իրականացրել Արթուր Սսատրյանին պատկանող առանձնատանը, կից շինություններում, այլ տարածքներում, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք:

Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Վերը նշված հոդվածներով էլ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել: Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Լիլիթ Շաբոյան