Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին. տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժինը: Արման Թաթոյանը շնորհավորեց մարզպետին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ներկայացրեց այն խնդիրները, որոնք Գեղարքունիքի մարզի բնակիչների կողմից բարձրացվել են ՄԻՊ գրասենյակում: Դրանք առնչվում են սոցիալական աջակցության, կրթական, առողջապահական և ՏԻՄ ոլորտներին: Մարզի ղեկավարը և Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասնորեն …

