ՌՈ տարածքում գործող ավտոլվացման կետն ապօրինի՞ է. ՊԵԿ-ը համապատասխան միջոցներ է ձեռնարկում

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ ՊՆ ՌՈ տարածքում ավտոլվացման կետ է գործում, որից մեծ շահույթներ են գոյանում:

Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ավտոլվացման կետում իրենց մեքենաներն են լվանում Ռազմական ոստիկանության բոլոր աշխատակիցները՝ ծառայության դիմաց գումար վճարելով:

 «Բոլոր աշխատողների մեքենաներն այդտեղ են լվանում, և դրա համար գումար են տալիս այնքան, ինչքան մնացած բոլոր ավտոլվացման կետերում է սահմանված»,- փոխանցեցին մեր աղբյուրները՝ նշելով, որ ստացված գումարներն, ըստ ամենայնի, բաժին են հասնում Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին, ում նշանակումից հետո էլ վերաբացվել է ավտոլվացման կետը, որը մինչ այդ փակվել էր:

Ուշագրավ է նաև այն, որ ավտոլվացման կետի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի և ջրի ծախսերը, ըստ մեր զրուցակիցների, հաշվարկվում են ՌՈ ծախսերի հետ միասին, այլ կերպ ասած՝ առանձին հաշվիչներ տեղադրված չեն:

«Դրա համար բոլորն էլ ուզում են այն աշխատացնել, որովհետև շահույթը մեծ է»,- փոխանցեցին մեր աղբյուրները:

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Պետական եկամուտների կոմիտե՝ պարզելու համար կա՞ նման ծառայություն մատուցող իրավաբանական անձ, թե՞ ոչ, ապա խնդրել էինք նշել իրավաբանական անձի ամբողջական անվանումը:

ՊԵԿ-ից հայտնել են, որ իրենց աշխատակիցներն այցելել են ռազմական ոստիկանության տարածք, որտեղ ՌԴ պատասխանատու պաշտոնատար անձինք հայտնել են, որ տարածքում գործող ավտոլվացման կետում լվացվում են բացառապես ռազմական ոստիկանության աշխատակիցների ավտոմեքենաները և այնտեղ ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացվում:

«Միաժամանակ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ նշված գործունեության օրինականությունը ճշտելու ուղղությամբ»,- մեզ տրամադրած պատասխանում ընդգծել էին ՊԵԿ-ից:

ՌՈ տարածքում գործող ավտոլվացման հետ կապված որոշ հարցեր պարզելու նպատակով ավելի քան մեկ շաբաթ  առաջ հարցում էինք ուղարկել նաև Պաշտպանության նախարարությանը, որտեղից, սակայն,  խոստացան պատասխանել 30-օրյա ժամկետում:

Ավելի վաղ, Factor.am-ն անդրադարձել էր Ռազմական ոստիկանությունում տիրող իրավիճակին և «Ռազմական ոստիկանության աշխատակիցների պնդմամբ՝ ՌՈ-ում կոռուպցիան չի վերացել, գոյություն ունի գնացուցակ՝ 1500 դոլարից մինչև 7000 դոլար» վերնագրով հոդվածում ուշագրավ մանրամասներ ներկայացրել:

 Factor.am-ին դիմած ՌՈ ներկա և նախկին աշխատակիցներն ակնկալում են, որ Կառավարությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, ուշադրության կենտրոնում կպահի այս կառույցի գործունեությունը:

Շողիկ Գալստյան