Կառավարության առնվազն չորս գերատեսչություններ ուսումնասիրություններ են կատարում, որպեսզի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վերջնական գնահատական տրվի: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին լրագրողների զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: «Դա նշանակում է, որ պետք է այնպիսի ակտիվներ ձևավորել, որ անկախ նրանից՝ կուտակային համակարգը կլինի պարտադիր, թե՞ կամավոր, այստեղի ֆինանսական ակտիվները լինեն ապահովված, …

