Գերմանիայում Էրդողանին վիրավորելու մեղադրանքով հետաքննություն է սկսվել

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Գերմանիայում ապաստանած մի քուրդ փախստականի դեմ Թուրքիայի պահանջով հետաքննություն է սկսվել։  Գերմանական մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ նա մեղադրվել է Facebook սոցիալական ցանցում կատարած հրապարակումներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ. փոխանցում է ermenihaber-ը:

Գերմանական Sueddeutsche Zeitung թերթը նշում է, որ Թուրքիայի կողմից  ներկայացվող նման պահանջները սովորաբար մերժվում են։ Սակայն այս անգամ Նոյբրանդենբուրգ քաղաքի դատախազությունը ընթացք է տվել Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանից ստացված դատական փոխօգնության խնդրանքին։

Արդեն երկար տարիներ Գերմանիայում բնակվող Իբրահիմ Օ-ն մեղադրվում է Facebook-ում կատարած 4 գրառումներում Թուրքիայի նախագահին վիրավորելու, ինչպես նաև՝ ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ։ Սակայն մեղադրյալը պնդում է, որ այդ գրառումների հեղինակը ինքը չէ։

Ուշագրավ է, որ Նոյբրանդենբուրգի դատախազությունը հետաքննություն է սկսել դեռևս 2016թ․ մարտ ամսին, սակայն այս փաստի մասին լրատվամիջոցնները դեռ նոր են տեղեկություն ստացել։ Իբրահիմ Օ-ի փաստաբանը դժգոհություն է հայտնել այն առթիվ, որ իր պաշտպանյալին հարցաքննության են կանչել՝ առանց ներքին գործերի նահանգային վարչության թույլտվության։ Բացի այդ, նա ընդգծել է, որ Գերմանիայի օրենքների համաձայն՝ տվյալ անձին չպատկանող ֆեյսբուքյան գրառումները հանցանք չեն համարվում։

Փաստաբանը խստորեն քննադատել է գերմանական դատական մարմիններին՝ Թուրքիայի հետ այս առումով համագործակցելու համար։

«Եթե դատախազությունը իմ պաշտպանյալի անձնական տվյալները հաղորդած լինեն թուրքական կառույցներին և դա վտանգի ենթարկի պաշտպանյալիս ընտանիքին, ապա իրական դատական սկանդալ կհասունանա»,- նշել է մեղադրյալի փաստաբանը։