«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի Հրազդանում գտնվող գազալցակայանը փակվել է: Մեր լրագրողը եղել է տեղում, և միակ մարդը, ում հանդիպել է, գազալցակայանի պահակն է եղել, ով էլ չի կարողացել ասել, թե որն է գազալցակայանի չաշխատելու պատճառը: Հիշեցնենք, որ «Ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ Սաշիկ Սարգսյանին պատկանող գազալցակայանում ՊԵԿ-ը ստուգումներ …

