Կարող եմ դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը. Ռ. Քոչարյանը արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին. Sputnik Արմենիա

Լուրեր

11.04.2026 | 20:51
ԻՔՄ-ն հրապարակել է Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների թիվը
11.04.2026 | 20:46
Գվարդիայի հրամանատարը` վթարված ավտոբուսի և վիրավորների վիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 19:58
Թույլ դիվանագիտության հետևանքով կա սպառնալիք, որ ՀՀ-ն հայտնվի գեոպոլիտիկ բախման մեջ․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 19:46
ԱՄՆ-ը սկսել է Հորմուզի նեղուցի «մաքրումը»․ Թրամփ
11.04.2026 | 19:18
Միասին մենք այն ուժն ենք, որը փոփոխություն է բերելու. հրապարակվեց Սամվել Կարապետյանի ելույթը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:39
Հայաստանի անվտանգությունն ուժեղանալու է, հաստատվելու է ուժեղ խաղաղություն․ Արթուր Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:32
Սամվել Կարապետյանը ոչ թե հաջորդ, այլ ներկա վարչապետն է․ հունիսի 7-ին պետք է արձանագրենք որպես փաստ․ Նաիրի Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:25
Ընտրությունը մեկն է՝ փոփոխություն Սամվել Կարապետյանի հետ կամ վախ հարևաններից Փաշինյանի հետ․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:06
Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր պահանջում են փոփոխություն․ պետք է կանգնեցնել Փաշինյանին․ Ալեքսան Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 17:42
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը. ՈՒՂԻՂ
11.04.2026 | 17:22
Ավոտբուսներով քաղաքացիներ են բերվում «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին մասնակցելու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 17:16
Կրակոցներ են հնչել Էջմիածնում, մեկ անձ ձերբակալվել է
11.04.2026 | 16:53
Իրանը չի կարողանում գտնել իր ականները Հորմուզի նեղուցում․ ԱՄՆ
11.04.2026 | 16:39
Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ տեղումներ են սպասվում, առանձին հատվածներում նաև բուք
11.04.2026 | 16:13
Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկել են խաղաղության օրակարգը
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատասխանել է ներքին և արտաքին քաղաքականության, Հայաստանում տիրող իրավիճակի, իր դեմ հարուցված քրեական գործի մասին հանրությանը հետաքրքրող հարցերին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ զրուցել է Հովհաննես Շողիկյանը։

– Դուք հայտարարել եք քաղաքականություն վերադառնալու մասին՝ պայմանավորելով այլընտրանքային տեսակետի (դիրքորոշման) անհրաժեշտությամբ: Ո՞ւմ եք համարում այլընտրանքային դիրքորոշման կրող, և ո՞վ է ձեր քաղաքական հենարանը՝ հաշվի առնելով ներկա իրողություններն ու հասարակության տրամադրվածությունը:

— Նրանք, ովքեր չեն կիսում այն ամենը, ինչ անում է այսօրվա իշխանությունը։ Եվ եթե խոսում ենք հենարանի մասին, ապա առաջին հերթին իբրև հենարան ես տեսնում եմ այն մարդկանց, որոնք հիշում են իմ պաշտոնավարման տարիներն ու գնահատում են այդ տարիների հաջողությունները, հատկապես` տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտում։

Գիտեք` երկիրն էապես փոխվել էր 10 տարվա ընթացքում` 1998-2008թթ.-ին։ Տվյալ դեպքում ես միգուցե ավելի շատ կանգ առնեմ այդ հենարանի վրա։ Այսպես ասենք` ես այն մարդկանցից չեմ, որոնք կարողանում են հաճոյախոսել ժողովրդի առջև, և ես չեմ կարծում, որ դա է երկիրն առաջ շարժելու տարբերակը։ Բայց ես այն մարդն եմ, որը գիտի, թե ինչ է անում, որը կարողանում է կառավարել, կարողանում է նպատակ դնել երկրի, կառավարության, այլ պետական մարմինների առջև և հասնել հաջողությունների։

Պետք է հասկանանք, թե ինչ է անհրաժեշտ մեր ժողովրդին կամ ժողովրդի տարբեր հատվածներին` պոպուլիզմ, հուզումներ, մարդիկ, որոնք շատ զգացմունքային ճառեր կարող են ունենալ, կարող են ասել`ժողովուրդ ջան, ես ձեզ սիրում եմ և այլն, թե մարդիկ, որոնք, իրենց տեսակից ելնելով, այդքանը չեն կարողանում անել, բայց կարողանում են ստեղծել տարեկան 30-40 հազար աշխատատեղ, կարողանում են ներդրումներ բերել Հայաստան, կարողանում են կայունություն ապահովել Հայաստանում և, իհարկե, անվտանգության հարցերը լուծում են պրոֆեսիոնալ ձևով, հիմնովին և երկարատև։

Ուրեմն իմ հենարանն այն մարդիկ են, որոնց պետք են շատ կոնկրետ հաջողություններ Հայաստանի Հանրապետությունում, որ իրենց կյանքը և կյանքի որակը բարելավվի էապես, իսկ սա ավելի խորը հասկացություն է, քան զուտ աշխատավարձը և այլն։

– Դիտարկո՞ւմ եք ձեր մասնակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին և ի՞նչ ձևաչափով։

— Եթե ես հայտարարել եմ, որ վերադարձել եմ քաղաքականություն, ապա բնականաբար պետք է ենթադրել, որ մասնակցելու եմ այդ ընտրություններին։ Դեռևս վաղ է խոսել ձևաչափի մասին։ Դեռ երկար ժամանակ կա, և բավական դինամիկ փոփոխվում և փոփոխվելու է իրավիճակը։ Ես կցանկանայի հիմա բաց թողնել հնարավոր ձևաչափերի հարցը։ Չեմ կարծում, որ ճիշտ է դրա մասին խոսելը, հիմա պետք է կազմակերպչական քայլերով ձևավորել այն միավորը, որով դու ներկայացել ես քաղաքական դաշտում, այն թիրախները, որոնց ուղղված է լինելու քո գործունեությունը և ընտրողների այն զանգվածը, որոնց մասին դու մտածում ես, որ կարող են լինել քո ապագա հենարանը։ Սա է այս պահի հիմնական խնդիրը կոնկրետ ինձ և այն թիմի համար, որ ձևավորվում է իմ շուրջը։

Երբ գնում ես բժշկի, դու փնտրում ես ոչ թե սրտացավ, այլ լավ բժիշկ, բժիշկ, որը բուժում է քեզ և ոչ թե իր սրտացավությունն է ցույց տալիս։ Փաստաբան ես վարձում, դու ընտրում ես լավ փաստաբան և ոչ թե սրտացավ։ Բայց երբ խոսում եք քաղաքական գործիչների մասին, մեր ժողովուրդը սիրում է այն գործիչներին, որոնք իրենց սրտացավ լինելն են ցույց տալիս, իրենց հաճոյախոսելը, խոստումներ տալը և ոչ թե նրանց, ովքեր իրենց գործով արդեն ցույց են տվել, որ ընդունակ են սայլը տեղից շարժել և լուրջ հաջողություն արձանագրել։ Տվյալ դեպքում, երբ խոսում ենք ընտրազանգվածի մասին, ես ավելի շատ մտածում եմ այն զանգվածի մասին, որը գնահատում է կոնկրետ աշխատանքը, որն ուզում է իր կյանքի որակը փոխել, որին պետք է մի ղեկավար անձ կամ կուսակցություն, որը շատ կոնկրետ քայլերով կարող է հաջողություն գրանցել։ Սա է լինելու իմ կարգախոսը։ Սա իմ ուժեղ կողմն է, և կփորձենք հիմնական շեշտը դնել հենց այս հանգամանքի վրա։

– Դիտարկո՞ւմ եք գործող իշխանությունների ընդդիմադիր քաղաքական ուժերն ու խմբերը ձեր շուրջը միավորելու հնարավորությունը: Որքանո՞վ է հնարավոր, որ կոնկրետ «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն աջակցեն Ձեզ քաղաքական պայքարում։

— Դիտարկում եմ, որ կարող եմ դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը և ակնկալում եմ, որ այդպես է լինելու։ Ինչ վերաբերում է այլ կուսակցությունների դիրքորոշումներին, ապա հարցրեք այդ կուսակցություններին։ Կարծում եմ`վիճակն այնպիսի դինամիկ փոփոխություններ է ունենալու, որ ամեն ինչ հնարավոր է։ Բայց կրկնում եմ` իրենց փոխարեն ես չեմ կարող այսօր որևէ բան ասել։

– Այդուհանդերձ, դուք նման բան կանխատեսո՞ւմ եք։

— Առաջին հերթին փորձում եմ հույսս դնել ինձ վրա և իմ շուրջը միավորվող ուժերի ընտրազանգվածի։ Եվ որքան այդ ուժն ավելի հզոր լինի, այնքան ավելի մեծ է լինելու հնարավորությունը` դաշինքներ կազմելու կամ տեղից շարժելու այն գործընթացները, որոնց մասին դուք ասացիք։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: